ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Բժշկականում ինքնաթեստավորվեցին

Բժշկականում ինքնաթեստավորվեցին
01.12.2017 | 18:51

Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում բուհի ուսանողական խորհրդարանի հետ համատեղ կազմակերպեց ինքնաթեստավորում, որին մասնակցեցին ապագ բժիշկները։ ԵՊԲՀ ուսանողների հետաքրքրությունը մեծ էր, միջոցառման շրջանակներում երիտասարդները տեղեկացան թեստավորման նորարարական և առաջադեմ մեթոդի մասին, որը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը, իմացան, թե ինչպես կարելի է ինքնաթեստավորվել, և արդյունքն իմանալու դեպքում ինչ քայլեր պետք է ձեռնարկել։ Դրանից հետո ցանկացողները ինքնաթեստավորվեցին։ Ընդհանուր առմամբ ինքնաթեստավորվեց ավելի քան 120 երիտասարդ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի տեխնիկական աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի նպատակներին հասնելու ճանապարհին» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի և Երևանի ավելի քան 30 000 երիտասարդ/միգրանտ իրազեկվում/կրթվում է ՄԻԱՎ-ի, վերջինիս կանխարգելման վերաբերյալ, կարևորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը, տեղեկանում ինքնաթեստավորման հնարավորության մասին: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում 15 000 երիտասարդ/միգրանտ կինքնաթեստավորվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ և կիմանա իր ՄԻԱՎ կարգավիճակը:


Միջոցառմանը ներկա էր նաև ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լենա Նանուշյանը։

Դիտվել է՝ 3257

Մեկնաբանություններ